Երգչուհի Արմինկան վիրավորված է ազգային երաժշտական մրցանակաբաշխության կազմակերպիչներից. «Ես մրցանակաբաշխություններից ու մրցանակներից կախված մարդ չեմ ու եթե մի մրցանակաբաշխություն որոշում է ինձ «գնահատել», ես միայն դրա համար ուրախ եմ: Բայց եթե որոշում է շրջանցել այնպիսի ձայնասկավառակ, որը ամբողջ Սփյուռքով մեկ մեծ արձագանք էր ունեցել՝ ինչի մասին է խոսքը»: Հիշեցնենք, որ Արմինկան նոմինացված էր «լավագույն դուետ» անվանակարգում, բայց լավագույնը ճանաչվեց Լիլիթ Հովհաննիսյանի ու Միհրան Ծառուկյանի զուգերգը: Երգչուհին սրանից շատ է վիրավորվել. «Նոմինացված էր նաեւ իմ ձայնասկավառակը՝ «Էն գարնան», որը չէր անցել եզրափակիչ փուլ: Ցավալի էր ուղղակի, որովհետեւ այն, որ տեսա, թե ինչպիսի աշխատանքներ էին ներկայացված՝ ինձ համար ուղղակի ծիծաղելի էր: Ես չեմ սիրում գերագնահատել իմ աշխատանքը, բայց իմ ձայնասկավառակի հավասար ձայնասկավառակներ 2011-ին թողարկված հաստատ չկային… Իմ մեջ չարություն չունեմ, ուղղակի չեմ ցանկացել իմ ներկայությամբ պատվել այդ միջոցառումը»:
Երգչուհին շնորհավորեց բոլոր մրցանակակիրներին ու ասաց, որ տարվա լավագույն երգչուհուն ՝ Սոնա Շահգելդյանին այդ անվանակարգում տեսնում էր դեռ երեք տարի առաջ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ