Հայտնի դերասանի նախկին կին`ազգությամբ ռուս երգչուհի Օկսաննա Գրիգորեւան, հորդորել է իշխանությանըը հետաքննելու իր վրա Մել Գիբսոնի կողմից ծրագրաված մահափորձը: Ինչպես գրում է telegraf.lv-ուն`Գրիգորեւանի ներկայացուցիչը պահանջել է անհապաղ սկսել գործը, քանի որ ըստ նրա ՝ունի բավարար հիմքեր Գիբսոնին մեղադրանք առաջադրելու համար: Դերասանի շրջապատի մարդկանցից`ամերիկացի սցենարիստ Ջո Էստերխազը եւս մեղադրել է նրան՝ ասելով, որ հաճախ է Մելից լսել, որ նա կսպանի Օկսաննային կամ կհանձնարարի ազգային անվտանգության աշխատակիցներին դա անել: Հիշեցնեմ, որ զույգը բաժանվել էր 2010թ.-ին այն բանից հետո, երբ Օկսաննան հայտարարել էր իր տնային բռնության եւ ծեծի մասին: 2011թ.-ի օգոստոսի վերջին դատարանը պարտադրեց դերասանին Օկսաննային վճարել 750 000 դոլար ,որպես տուգանք իրենց աղջկան`Լյուսիին առանձին, մորից հեռու պահելու համար:
Անդրանիկ Ջալալյան