Այսօր ապրիլի 16-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու Մարզում։ Ինչպես դեպքի վայրից Aravot.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15-ի սահմաններում Սպիտակ–Երևան ավտոճանապարհին «Միցուբիշի Իօ» մակնիշի 24 ԼԼ 027 համարանիշի ավտոմեքենայի վարորդը՝ Լյովա Գրիգորյանը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Վթարի հետևանքով տեղում մահացել է Լոռու մարզի Գուգարքի տարածաշրջանի Դարպաս գյուղի բնակիչ Ասյա Գրիգորյանը, իսկ վարորդը՝ Լյովա Գրիգորյանը և ևս երկու ուղևորներ՝ Ռուբիկ և Արսեն Ջրոյանները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն։
Այս պահին դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2–րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ հրամանատար Վարդան Նարգիզյանի և հրամանատարի տեղակալ Մարտիկ Բալայանի գլխավորությամբ։ Տեղում է նաև Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Սպիտակի քննչական բաժանմունքի քննիչը։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։