ԱՄՆ դեսպանատունը անգլերենի ուսուցման 6-ամսյա դասընթացներ էր կազմակերպել լրագրողների համար, որոնք վարում էր փորձառու մասնագետ Սոնա Սարգսյանը: Օրերս մի խումբ լրագրողների հանձնվեցին համապատասխան վկայականներ ԱՄՆ դեսպանատան մամլո կցորդ Ջեյ Թրիլորի ձեռքով: Վերջինս պարբերաբար հյուրընկալվում էր անգլերեն ուսումնասիրող լրագրողներին եւ կենդանի զրույցների միջոցով փորձում «բացել» նրանց խոսակցական անգլերենը:
Վերջին պարապմունքին նույնպես պարոն Թրիլորը հարցեր ուղղեց ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, լսեց նրանց կարծիքներն ու առաջարկները եւ խոստացավ դրանք հաշվի առնել հաջորդ խմբերի հետ պարապմունքները կազմակերպելիս: Անգլերենի իմացությունն, ինչ խոսք, անհրաժեշտ է լրագրողական աշխատանքում, այնպես որ, ԱՄՆ դեսպանատան այս ձեռնարկը կծառայի նպատակին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև