Լրահոս
Օրվա լրահոսը

Բանակը չպետք է օգտագործվի Հայաստանի սահմաններից ներս

Ապրիլ 16,2012 17:18

Ոչ մի բանակ և ռազմական ուժ իրավունք չունի միջամտելու Հայաստանի ներպետական՝  քաղաքական և քաղաքացիական տարածքում:

Մարդու իրավունքների և ժողովրադավարության ինստիտուտ (ՄԻԺԻ) ոչ կառավարական կազմակերպությունը խստորեն դատապարտում է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները, որոնք ս.թ. ապրիլի 13-ին հապճեպորեն ստորագրվեցին ՀՀ Նախագահի կողմից, իսկ մինչ այդ նույնպիսի շտապողականությամբ ընդունվեցին ՀՀ Ազգային Ժողովում:

Հայոց Բանակի օգտագործումը պետության ներքին գործընթացներում հակասում է ՀՀ Սահմանադրությանը: Հոդված 8.2. Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը և տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը: Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո:

Հայոց Բանակի գործառույթն է` պաշտպանել երկիրը արտաքին հարձակումներից, այլ ոչ թե օգտագործվել` որպես սեփական քաղաքացիներին բռնի պատժող ուժ: Այս օրենքը Դեմոկլեսյան սրի նման կախված է լինելու քաղաքացիական հասարակության և հայ ժողովրդի գլխին` վտանգելով քաղաքացիական, իրավական պետության կառուցման ընթացքը:

Կոչ ենք անում հայ ժողովրդին, բոլոր քաղաքացիական ուժերին, կառույցներին, նախաձեռնություններին հանդես գալ հրապարակային հայտարարությամբ, դատապարտել այս հակասահմանադրական օրենքը, պահանջել անհապաղ փոխել այն` ապահովելով Հայոց Բանակի անկախությունն ու չեզոքությունը երկրի ներքին գործերում:

Հույս ունենք, որ մեր ժողովրդի առողջ ուժերը, ամենուրեք, այդ թվում հենց Հայոց Բանակի ներսում, սաղմում կոչնչացնեն բոլոր ծրագրերն ու փորձերը` ուղղված մարդու իրավունքների, սահմանադրականության, ՀՀ քաղաքացիական և իրավական պետության և հայ ժողովրդի գոյության և գերակա շահերի դեմ:

 Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ՝ ՄԻԺԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30