Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գայանե Առուստամյանը պահանջում է, որ Ռուբեն Հայրապետյանն իրենից ներողություն խնդրի, իսկ Սամվել Ալեքսանյանի թեկնածությունը հանվի

Ապրիլ 16,2012 16:15

«Ցինիզմ, գենդերային անհավասարության ցայտուն օրինակ, պահանջում եմ, որ Ռուբեն Հայրապետյանն ինձնից ներողություն խնդրի»,- այսօր հայտարարեց թիվ 1 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված Գայանե Առուստամյանը: Հայտարարությունը կապված էր նույն ընտրատարածքում առաջադրված թեկնածու Ռուբեն Հայրապետյանի այն պնդման հետ, թե Գայանեի բանավեճի հրավերը չի ընդունում, քանի որ վախենում է, որ Գայանեն իրեն կճանկռի:

Գ. Առուստամյանն անդրադարձավ նաև թիվ 7  ընտրատարածքում երեկ տեղի ունեցած միջադեպին, երբ Սվաճյան 44 հասցեում հարձակվել էին իրենց վրա: Ըստ նրա՝ շենքի շքամուտքի առաջ 12-15  հոգուց բաղկացած «հրոսակախումբը» հարձակվել է իրենց վրա, հարվածել, բռնության ենթարկել, ՀԱԿ-ից Բաբկեն Գարոյանին ևս ծեծի են ենթարկել, նրա քիթն է ջարդվել: Գ. Առուստամյանը ԿԸՀ-ին պահանջում է արձագանքել միջադեպին և հանել Սամվել Ալեքսանյանի թեկնածությունը, որը ևս առաջադրված է թիվ 7 ընտրատարածքում: Գ.Առուստամյանը վստահ է, որ հրոսակախումբը ուղղորդված է հենց Ս. Ալեքսանյանի կողմից, քանի որ նկարահանված կադրերում երևում է նաև նրա վարորդը, իսկ «հրոսակախմբի» անդամները հայտարարել են, որ իրենք ՀՀԿ-ական են և ունեն իրենց ընտրած թեկնածուն: Գ. Առուստամյանը եզրահանգում է. «Կատարվածի համար պատասխանատու է Սերժ Սարգսյանը, քանի որ նա հայտարարել է, որ ընտրությունները անցկացվելու են իրավահավասար պայմաններում, այնինչ ականատես ենք լինում հերթական կեղծիքին և իրավունքի ոտնահարման երևույթին»:

Պատգամավորի թեկնածուն նկատեց, որ եթե բռնությունները նախկինում տեղի էին ունենում հենց ընտրության օրը, ապա այս տարի դա մեկնարկել է ավելի վաղ:

Գ. Առուստամյանի հայտարարությունը ընդունվել է ՀՀ ոստիկանության կողմից, սակայն նա, իր լրագրողական փորձից ելնելով, չի ապավինում ոստիկանությանը:

Նա հանցավոր համարեց ժողովրդի անտարբերությունը, երբ, օրինակ, իրենց աչքի առաջ մարդկանց են բռնության ենթարկում, սակայն բոլորը լռությամբ հետևում են:

Պատգամավորի թեկնածուն սպասում է նաև ԵԺԿ-ին անդամակցած երկու կուսակցությունների՝ ՕԵԿ-ի և «Ժառանգության» արձագանքին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30