«Առավոտին» տրամադրած տեղեկության համաձայն` «Ժառանգություն» կուսակցության կողմից թիվ 12 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Անահիտ Բախշյանի նախընտրական շտաբը նախորդ շաբաթ այդ տարածքի ընտրացուցակներում հայտնաբերել է երեք մահացածի անուն`Միրիջանյան Մամիկոն Լեւոնի, ծնված` 23.01.1975, հասցեն` Կողբի 2-րդ փողոց 1 Ա, Մարտիրոսյան Արծվիկ Սոսինի, ծնված`15.01.1941, հասցեն` Կողբի 1-ին փող., 42, եւ Մուրադյան Գեւորգ Պողոսի, ծնված` 12.10.1928, հասցեն` Ղարիբջանյան փողոց 58բ:
Եվս երեք անձի անուն կա ցուցակում, որոնք վաճառել են բնակարանը, դուրս եկել հաշվառումից եւ հեռացել, սակայն դեռ կան ընտրացուցակներում: Նրանք են `Մելիքբեկյան Վահան Վոլոդյայի, Մելիքբեկյան Վարդան Վոլոդյայի եւ Մելիքբեկյան Վարուժան Վոլոդյայի, երեքի անվան դիմաց էլ գրված է նույն հասցեն` Կողբի 2 փողոց 1Ա տուն:
«Առավոտ»