Այսպիսի տեսակետ է արտահայտել ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին` տեղեկանալով, որ Ուկրաինայում հյուրանոցների սեփականատերեըը որոշել են Եվրոպայի առաջնության օրերին հյուրանոցներում սպասարկման բոլոր տեսակի գները որոշ դեպքերում բարձրացնել մինչեւ տասն անգամ:
Նա հույս է փայփայում, որ դրա դեմ ամենաբարձր մակարդակով պայքար կծավալեն իրավապահ մարմինները: «Հուսով եմ, որ Ուկրաինայի իրավապահ մարմինները կանեն այնպես, որպեսզի հյուրանոցների` համապատասխան պայմանագրեր ստորագրած սեփականատերերը կատարեն ստանձնած պարտավորությունները», – հայտարարել է Պլատինին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ