Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյանն է՞լ է կարծում, որ «Ժառանգությունը» «խուրդել են»

Ապրիլ 16,2012 15:26

«Ժառանգություն» կուսակցությունը «խուրդել» են , հարգարժան տիկին Բախշյան» ,- այսօր մամուլի ազգային ակումբում տիկին Բախշյանին դիմելով ասաց Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը,-      «Այնտեղ կան մարդիկ, որոնք ձեր կուսակցության հետ կապ չունեն: Այստեղ պետք է խոսել մի նոր ուժի մասին, որն ինչպես էլ գործի՝ «Ժառանգության» պես չի կարող գործել, որովհետեւ «Ժառանգությունը» յուրահատուկ տեսք ուներ, հիմա այլ ձեւ կլինի: Եկեք խոսենք, որ ձեւաչափը փոխվել է»: Տիկին Բախշյանը պարոն Կարապետյանի տեսակետի հետ համաձայնեց. «Պարոն Կարապետյանը մի կարեւոր բան ասաց, որ «Ժառանգություն» խումբը , թիմը , ցուցակը այն ազնիվ տանիքն է, որի տակ բոլոր թեկնածուները ամրագրված են, որի մեջ կան նաեւ ազատ դեմոկրատներ, եւ նրանց նա հանձնարարեց շատ կարեւոր բան, որ տեսեք՝ նշաձողը չիջեցնեք, որը Ազգային ժողովում դրել է «Ժառանգությունը»: Ինչ վերաբերում է կոալիցիոն կուսակցություններին, պարոն Կարապետյանի գնահատմամբ, բոլորն էլ ընտրակաշառքներ են բաժանելու. «Կամ փող կամ այլ իրեր: Մենք չենք դիմելու ընտրակաշառքի, գիտեմ մենք չենք անելու, ՀԱԿ-ը չի անելու, «Ժառանգությունը» չի անելու»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30