Երեք օր շարունակ պատռել են թիվ 12 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու Գոհար Վեզիրյանի ցուցապաստառները:
Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում պատգամավորության թեկնածուն` ավելացնելով, որ այդ մասին ոստիկանության Շենգավիթի բաժանմունք հաղորդում է ներկայացնելու: «Թաղային լիազորությունն ու ոստիկանությունը որեւէ միջոց չեն ձեռնարկում այդ հանցագործությունը կանխելու համար: Մենք պոկված ամբողջ ցուցապաստառները տեսալուսանկարահանել ենք` իբրեւ փաստացի ապացույց, որոնք հաղորդմանը կից կներկայացվնեմ ոստիկանություն»,- ընդգծեց նա:
Գոհար Վեզիրյանի պատմելով` իրենք սկզբում փորձել են նշանակություն չտալ այդ երեւույթին, սակայն արդեն 2-րդ օրը նրա վստահված անձինք նկատել են մոտ 30 տարեկան 2 երիտասարդի, որոնք մոտենում ու միտումնավոր պոկում են իր նկարները:
«Երբ իմ ընկերները մոտեցել են այդ երիտասարդներին, նրանք անմիջապես փախել են: Իմ թիմի անդամները երեկ եւս պտտվում էին այդ նույն հասցեներով, որտեղ պոկել էին իմ ցուցապաստառները:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ