Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայջրմուղկոյուղին» խախտե՞լ է կառավարության որոշումը

Ապրիլ 16,2012 14:38

«Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հ/կ-ն  պատրաստվում է դիմել կառավարություն: Ըստ կազմակերպության նախագահ  Ռաֆայել Ասրյանի`  «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն նոր պայմանագրեր է տրամադրել մարզկենտրոնի 22 բաժանորդների, որի մեջ կատարած փոփոխություններով, մասնավորապես` հանել է կեղտաջրերի հեռացման ու մաքրման կետը` խախտելով ջրային օրենսգրքի մի շարք կետեր  եւ 2004թ. կառավարության N130 որոշումը:

««Կառավարության տվյալ որոշման մեջ ամրագրված խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների մատուցման (բնակիչ-բաժանորդների համար)  օրինակելի պայմանագրի համաձայն` ջրամատակարարը պարտավոր է կատարել բաժանորդի կեղտաջրերի հեռացումն ու մաքրումը` պայմանագրով նախատեսված քանակին ու որակին (բաղադրությանը) համապատասխան: «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն չի կատարում բաժանորդների հետ կնքված պայմանագրային  պարտավորությունները` չի ապահովում կենցաղային կեղտաջրերի հեռացումն ու մաքրումը: Ընկերությունը փոխանակ կատարի իր պարտականությունները, կեղծում է ՀՀ կառավարության որոշումները եւ չի ենթարկվում ՀՀ ջրային օրենսգրքի կետերին: Մտադիր ենք դիմել  կառավարությանը, որպեսզի հետամուտ լինի այդ հարցին, թույլ չտա ոտնահարվեն  ՀՀ բնակիչների իրավունքները, քանի որ «Սաուր» ընկերությունը ջրամատակարարման ոլորտի պայմանագրերը կնքել է կառավարության հետ», – նշում է Ռ. Ասրյանը: Ըստ նրա, նոր պայմանագրերը տրամադրվել են այն բաժանորդներին, ովքեր դիմել էին դատարան` «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ից պահանջելով պայմանագրում նշված կետերը կատարել եւ չառաջացնել բնապահպանական խնդիրներ: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը եւ  ՀՀ վերաքնիչ դատարանը բաժանորդների հայցը բավարարել են: Պատասխանող կողմը բողոքարկել է, այժմ գործը Վճռաբեկ դատարանում է:

«Հայջրմուղկոյուղու» հարավային մասնաճյուղի մամուլի ծառայությունից պարզաբանում են, որ մինչեւ այժմ գործել են կառավարության կողմից սահմանված տիպային պայմանագրերը: «Իսկ  Հայաստանում գործունեություն են ծավալում այս ոլորտին առնչվող մի շարք կազմակերպություններ, որոնց մեծ մասն ունի մաքրման կայաններ եւ  նրանք այդ տիպային պայմանագրերով են առաջնորդվել: Բայց քանի որ «Հայջրմուղկոյուղին» Կապանում չունի մաքրման կայան, դրա համար նոր պայմանագրի մեջ (որը տեղայնացվել է) «Հայջրմուղկոյուղին» հանել է «մաքրման» բառը, որովհետեւ այդ ծառայությունը չի իրականացվում», – նշում են մամուլի ծառայությունից:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30