Ճանաչված ռեգբիստ Դենի Չիպրիանիի նախկին ընկերուհին` Լինդսի Լոհանը, ոչ մի օր առանց սկանդալի յոլա գնալ չի կարողանում:
Օրերս մի աղջիկ, որի անունը չի հրապարակվում, հայցով դիմել է Արեւմտյան Հոլիվուդի դատարան: Նա բողոքում է, որ Լոհանը բարում հարձակվել է իր վրա եւ ծեծելով` մարմնական վնասվածքներ հասցրել: Տուժածի խոսքերով, Լինդսին ընկերների հետ հանգստանում էր բարում: Եվ երբ ինքը նրանցից մեկին աչքով է արել, դա դուր չի եկել դերասանուհուն, որն էլ հարձակվել է իր վրա:
Լոհանի ներկայացուցիչ Սթիվ Հոնիգը միանգամայն վստահ է, որ այդ հայտարարությունը ոտքից գլուխ հերյուրանք է: «Սա եւս մի օրինակ է այն բանի, թե ինչպես են մարդիկ ցանկանում 15 րոպեում դրամ, համբավ, կամ` երկուսը միասին, վաստակել: Մեղադրանքում ճշմարիտ ոչ մի բառ չկա, քանի որ Լինդսին այդ ժամանակ իր տանը հանգիստ նստած հեռուստացույց էր դիտում», -ասել է Հոնիգը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ