Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Քաղաքական ուժերը պետք է ավելի շատ տան, քան սպասեն». Գուրգեն Հովհաննիսյան

Ապրիլ 16,2012 13:45

Տոներն ու ընտրությունները հանգեցնում են զանգվածային լարվածության, ինչն էլ արտահայտվում է սթրեսների տեսքով, բայց սթրեսից խուսափել պետք չէ, այն կարելի է փոխարինել ստեղծագործական գործընթացով, օրինակ՝ ստեղծել սեփական երջանկությունը. այս կարծիքին է աստղաբան-էզոթերիկ, պարահոգեբան Գուրգեն Հովհաննիսյանը, ըստ որի՝ սթրեսները բավականին հզոր ուժ ունեն:

ԱԺ ընտրությունների վերաբերյալ Հովհաննիսյանի կանխատեսումները հետեւյալն են. «Հայաստանում ընտրությունները կգնան բնականոն ընթացքով, այս առումով տարեսկզբին արած իմ կանխատեսումներն իրականացան: Ամեն ինչ նորմալ է ընթանում»,- ասաց Հովհաննիսյանը՝ ՀՀ ԱԺ ընտրությունները նմանեցնելով Ֆրանսիայում կայանալիք նախագահական ընտրություններին:

«Ֆրանսիայում ամենաուժեղ երեք թեկնածուներից ամենայն հավանականությամբ կհաղթի գործող նախագահը՝ Նիկոլյա Սարկոզին: Բայց ամեն դեպքում, ով էլ հաղթի՝ հայ-ֆրանսիական հարաբերությունները փոփոխության չի ենթարկվի»,- կանխատեսում է Հովհաննիսյանը:

Հայաստանում ընթացող նախընտրական քարոզարշավներն էլ, ըստ աստղաբանի, չնայած մեծ դերակատարություն ունեն, բայց ընտրությունների համար ընտրված օրը շատ ավելի կարեւոր նշանակություն ունի. «Մեր քաղաքական ուժերի մինչեւ ապրիլի 9 իրականացրած քարոզարշավները շատ դրական ազդեցություն են թողել: Ինչ վերաբերում է ընտրությունների օրվան՝ մայիսի 6-ին, ապա օրը շատ ճիշտ է ընտրված, այստեղ մեծ տիեզերական ուժեր կան: Մայիսի 6-ը կսկսվի ավելի սպասողական, աճող բնույթ ունեցող հրահանգով, կվերջանա՝ ավելի ինտուիցիոն եւ ձեւավորող ստրուկտուրաներով: Ընթացքը կլինի բուռն խոսակցական ուժի ներքո. կարիք կլինի, որ քաղաքական ուժերը փորձեն ավելի շատ տալ, քան սպասել այդ օրը»:

Հովհաննիսյանի ձեւակերպմամբ՝ ամեն ինչ բնականոն ընթացքով է լինելու, իսկ ընտրություններից հետո յուրաքանչյուրի կյանքը կլինի այնպես, ինչպես ինքը ցանկանա: «Մարդիկ իրենք պետք է կարողանան գտնել իրենց երջանկության բանալին, եւ դա չպետք է պայմանավորել ընտրություններով»,- ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ մայիսի 6-ին իշխելու է Վեներան. օրը նշանակալից կլինի կշեռքի ու ցուլի համաստեղության տակ գտնվող քաղաքական ուժերի համար, իսկ դժվարություններ կունենան ձկներն ու կարիճները:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30