Վենեսուելայում թունավորումից մահացել է վոլեյբոլիստուհի Վերոնիկա Գոմեսը:
Առայժմ թունավորման հնարավոր պատճառների մասին պաշտոնական տեղեկատվություն չի հրապարակվել, սակայն տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ բժիշկները դրա մեջ դիտավորության տարբերակը չեն քննարկում: Գոմեսը երկու տարի Ռուսաստանի «Ուրալոչկայում» հանդես գալուց հետո տեղափոխվել էր «Գալատի» ակումբ, որի կազմում նվաճել էր Ռումինիայի չեմպիոնի կոչումը: Այս մրցաշրջանում նա անդամագրվել էր Ադրբեջանի «Լոկոմոտիվին» եւ օգնել` նվաճելու «Հրավերի գավաթը»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ