Մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, այսօր` ապրիլի 16-ին, հանդիպել են ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ:
Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Հայաստանի հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը:
Նրա խոսքով, առաջիկա ընտրություններին մասնակցող մի քանի քաղաքական ուժերի ներկայացուցիչներ քաղաքական խորհրդակցություն են անցկացրել եւ ԿԸՀ նախագահ Տ. Մուկուչյանից խնդրել ներկա լինել դրանց:
Միաժամանակ, ՀՀԿ ներկայացուցիչը հրաժարվեց մեկնաբանել, թե ինչ օրակարգ է ունեցել այդ հանդիպումը:
Կարդացեք նաև
NEWS.am-ի տեղեկություններով, հանդիպմանը քննարկվել է երկու հարց. ընտրողների ցուցակների ճշգրտումը, որտեղ ըստ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների, կան բազմաթիվ «մեռած հոգիներ» եւ քվեարկության ժամանակ քվեաթերթիկը բջջային հեռախոսով լուսանկարելու անթույլատրելիության վերաբերյալ քարոզչության անցկացումը:
Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին, որին համամասնական ընտրակարգով մասնակցում է 9 քաղաքական ուժ եւ 154 թեկնածու մեծամասնական ընտրակարգով: