Թենիսի Հայաստանի կանանց ազգային հավաքականը մեկնել է Եգիպտոս, որտեղ ապրիլի 16-21-ը մասնակցելու է «Ֆեդ Քափ»-ի կանանց թիմային առաջնության երկրորդ ենթախմբի խաղերին:
Մեր առաջատար Անի Ամիրաղյանի հետ են թիմի ավագ Աննա Մովսիսյանն ու Նունե Խաչատրյանը: Բացի տանտերերից, Եգիպտոսում Հայաստանի հավաքականի մրցակիցներ լինելու են Ալժիրի, Կիպրոսի, Իռլանդիայի, Քենիայի, Լիտվայի, Մալթայի, Մոլդովայի, Մարոկոյի, Նամիբիայի եւ Թունիսի ընտրանիները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ