Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գնահատական քարոզարշավին. «Ժողովուրդը սգի մեջ է, իսկ իրենք ուրախանում են»

Ապրիլ 16,2012 12:43

«Հիմա մոդա է դարձել՝ այն, ինչ լավն է կոմունիստների մոտ սոցիալիստական գաղափարախոսությունից, քարոզարշավի ժամանակ ընտրություններին մասնակից բոլոր կուսակցությունները օգտագործում են»,- Aravot.am-ի հոտ զրույցում նեղսրտեց Հայաստանի կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) ղեկավար Ռուբեն Թովմասյանը և շարունակեց. «Բոլորը խոստանում են անվճար կրթություն, բնակարան, խնայդրամարկղների գումարների վերադարձ, անվճար բժշկական օգնություն և այլն»:

Ռ. Թովմասյանը շեշտեց, որ սրա պատճառն այն է, որ բոլորն էլ գիտեն, որ 5000 տարվա պատմության ընթացքում կոմունիստական 70 տարիները եղել են հայ ժողովրդի ոսկե դարը: Եվ ըստ պարոն Թովմասյանի՝ իրենք իրենց տեսահոլովակում 2 րոպեի ընթացքում ցույց ենք տալիս այդ ողջ պատմությունը:

Aravot.am-ի հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ Կոմունիստները 2003-ից հետո չեն կարողանում մուտք գործել խորհրդարան, մեր զրուցակիցը պատասխանեց. «Երկրում կա 74 կուսակցություն, ընդ որում, հակակոմունիստական, և ելնելով ժողովրդի թշվառ վիճակից՝ կաշառակերությունը, քարոզելը, անձնագրեր հավաքելը տարածված է և դրա համար էլ այս տարիներին կոմունիստներին թույլ չէին տալիս խորհրդարան մտնել: 2007-ին միայն Արագածոտնի մարզից 250 ձայն են գողացել»: Մեր այն հարցին՝ ինչու՞ չբարձրաձայնեցիք, Ռ. Թովմասյանը պատասխանեց. «Ինձ ասում էին՝ դիմիր Սահմանադրական դատարան: Դիմեի, որ այն որոշում ընդուներ՝ ամեն ինչ նորմալ է եղել և Սահմանադրական դատարանի ուժով մեր բերանը փակեին»:

Aravot.am-ի հետ զրույցում, ՀԿԿ ղեկավարը, գնահատելով քարոզարշավի ընթացքը, ասաց. «Թշվառ ժողովրդին ներկայանալ շոուներով, հանդիսությամբ, հրավառությամբ, ծափ-ծիծաղով, իսկական ծաղր է: Ժողովուրդը սգի մեջ է, իսկ իրենք ուրախանում են: 1.300.000 աղքատ կա երկրում, ինչի՞ վրա ենք ուրախանում»:

Տեղեկացնենք, որ քարոզարշավի շրջանակներում առաջիկա օրերին ՀԿԿ-ն Էջմիածնում և Մարալիկում հանդիպումներ կունենա ընտրողների հետ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30