Թիվ 40 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից (կենտրոնը՝ Նոյեմբերյան) տեղեկացանք, որ 3 օր առաջ ինքնաբացարկ է հայտնել այս ընտրատարածքում ԱԺ պատգամավորությանն թեկնածու գրանցված «Ինտերնեյշնլ մասիս տաբակ» ընկերության բանվորուհի, անկուսակցական Սուսաննա Աբրահամյանը:
Այսպիսով այս ընտրատարածքում մնացին երկու թեկնածու «Ինտերնեյշնլ մասիս տաբակ» ընկերության տնօրեն, անկուսակցական Մարինե Մարաբյանը եւ Նոյեմբերյանի ավագանու անդամ, փոքր ձեռնարկատեր, անկուսակցական Վարուժան Բաբաջանյանը:
Մարինե Մարաբյանի թեկնածությունը պաշտպանում է ՀՀԿ-ն:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ