ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է ԲՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված Վարդան Օսկանյանի վերջին ելույթին, որտեղ նա հերթական անգամ խիստ քննադատության էր ենթարկել կառավարությանը:
Արմեն Աշոտյանը գրել է. «Այս ելույթով Օսկանյանը ինքնախոստովանություն է անում, որ իր «կռիվը» ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ է, այլ ոչ թե խորհրդարանական: Նախորդ խորհրդարանական ընտրությունները ՀԻՆԳ տարի առաջ էին, 2007-ին, որոնց ընթացքում փայլուն հաղթանակ էր տարել ՀՀԿ-ն: Սակայն Օսկանյանը… դժգոհ է, փաստորեն, միայն Սերժ Սարգսյանի նախագահության չորս տարիներից, ձախողված ճարպկությամբ փորձելով «խորհրդարան», «կառավարություն», «այլընտրանք» բառախաղով մոլորեցնել մարդկանց:
Հ.Գ. Տեսնես, սա նորի՞ց միայն իր անձնական, թե ավելի լուրջ կարծիք է»: