Ապրիլի 15-ին, ժամը 19.30-ին, ՀԱԿ համամասնական ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Գայանե Առուստամյանը, ըստ ոստիկանության պաշտոնական կայքի՝ Րաֆֆու փողոցի թիվ 27/7 հասցեում գտնվող ՀԱԿ նախընտրական շտաբում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 18.40-ի սահմաններում, Սվաճյան փողոցի թիվ 44 շենքի առաջին հարկի շքամուտքում մի խումբ անծանոթ երիտասարդներ ծեծի են ենթարկել իրեն և ՀԱԿ համամասնական ցուցակով պատգամավորության թեկնածու Բաբկեն Գարոյանին՝ պատճառելով վնասվածքներ:
Նույն օրը, ժամը 19.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ քթի վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Բաբկեն Գարոյանը:
Գայանե Առուստամյանին և Բաբկեն Գարոյանին տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
Կատարվում է հետաքննություն: