Երեկ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ամենամյա ազգային մրցանակաբաշխության ընթացքում տարվա լավագույն երգիչ ճանաչվեc Էրիկը, իսկ լավագույն երգչուհի՝ Սոնա Շահգելդյանը: Նրանք այս անվանակարգում մրցակիցներ չունեին:
Տարվա լավագույն տեսահոլովակ ճանաչվեց Սիրուշոյի «I like it» հոլովակը, լավագույն ռադիոծրագիրը ՝«Time out»-ը. «Ռադիո Վանի» հաղորդավարներ Ժակի եւ Լուլույի հետ: Լավագույն ալբոմ ճանաչվեց Դորիանսի « Fly» ալբոմը, լավագույն ժողովրդական համույթ ՝ Թաթուլ Ալթունյանի անվան երգի, պարի անսամբլը, տարվա լավագույն դուետը՝ Լիլիթ Հովհաննիսյանի ու Միհրան Ծառուկյանի «Ինչու եմ քեզ սիրում» կատարումը, լավագույն ռոք խումբ՝ The beautified project-ը, լավագույն դասական ալբոմը՝ Էդգար Հովհաննիսյանի «Խմբերգերը»: Ֆիլմի լավագույն երաժշտությունը Արտո Թունջբոյաջյանի «Ալաբալանիցան» , իսկ տարվա հիթ «Գոհար» համույթի « Պապենական Կիլիկիան»:
Նարինե Դովլաթյանը ճանաչվեց տարվա հայտնություն: Մրցանակաբաշխության ընթացքում հատուկ մրցանակներ ստացան «Ամենախիզախ երգչուհին» ՝ Նադեժդա Սարգսյանը, Հայաստանի հանրային ռադիոն, Դար 21 հեռուստաընկերությունը, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, ստամբուլահայ երգչուհի Սիբիլը, երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանը եւ Պատրիկ Ֆիորին:
Կարդացեք նաև
Ի դեպ մրվանակաբաշխությանը ներկա չէին հայ անվանի աստղերից շատերը՝ Հայկոն, Ալլա Լեւոնյանը, Նունե Եսայանը, Անդրեն, Շուշան Պետրոսյանը եւ ուրիշներ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ