Նասայի «Հաբլ» հեռադիտակից նկարված պատկերը մեծ սենսացիայի պատճառ է դարձել Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Նկարում արտացոլված է եղել աստղային համակարգից ձեւավորված մի պատկեր, որ հիշեցրել է մարդու կերպարանք, ինչը միլիոնավոր մարդկանց ստիպել է ենթադրել, որ դա հենց Աստծո պատկերն է: Անգամ ԱՄՆ-ի շատ թերթեր հրապարակվել են «Աստված գոյություն ունի, թեեւ նա գտնվում է շատ հեռվում» գլխագրերով: Նասայիմասնագետները հաշվել են, որ արտասովոր պատկերը գտնվում է երկրից 75 միլիոն լուսային տարվա հեռավորության վրա: Ընկերության աստղաբանները կարծում են, որ NGC 1316 գալակտիկայի արված պատկերը առաջացել է երկու գալարաձեւ գալակտիկաների բախման հետեւանքով, գրում է slatecharity.com-ը: