Քիչ առաջ Անթալիայում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը:
Գերծանր քաշայինների պայքարում Հայկ Հակոբյանը պոկում վարժությունում բարձրացրեց 195 կիլոգրամ, նույնքան, որքան 1-ին տեղն զբաղեցրած վրաստանցի Իրակլի Թուրմանիձեն, սակայն միայն անձնական քաշի պատճառով արժանացավ փոքր արծաթե մեդալի: Հրում վարժությունում մեր մարզիկը պայքարն ավարտեց 220 կգ արդյունքով: Դա 7-րդ արդյունքն էր այս մրցաձեւում: Իսկ երկամարտում Հայկ Հակոբյանը 415 կիլոգրամով ճանաչվեց 6-րդը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ