Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամենազավեշտն այն է, որ առաջին ու երկրորդ նախագահները կռիվ են անում երրորդի դեմ»

Ապրիլ 15,2012 16:42

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, քաղաքական ուժերի մեջ սկսված ընտրապայքարը գնահատելով որպես  կռիվ այն բանի համար, թե «ով է  վերցնում իշխանությունը», զավեշտալի համարեց այն , որ Լևոն Տեր-Պետրոսյանն ու  Ռոբերտ Քոչարյանը դուրս են եկել Սերժ Սարգսյանի դեմ: «Դա ամենազավեշտն է, որովհետև նորմալ պետություններում, նրանք, ովքեր արդեն եղել են նախագահներ, գնում են իրենց գործով են զբաղվում , գործողի դեմ պայքարում են  արդեն նրանք, ովքեր չեն եղել նախագահ: Իսկ էստեղ չկա տրամաբանություն»,-ասաց պարոն Սարգսյանը: Մեր այն հարցին էլ, թե ՀԴԿ-ի առաջնորդի կարծիքով նախագահներից  ո՞ր  մեկին կհաջողվի   վերցնել իշխանությունը, Արամ Սարգսյանն ասաց. «Ես գտնում եմ,  որ այստեղ աշխատանքը շատ նրբին պետք է լինի, օրինակ` մենք երբևիցէ չենք համակերպվի ոչ առաջին նախագահի վերադարձին, ոչ էլ երկրորդ: Երրորդի հետ կապված ընդամենը ասում եմ ` եթե ինքը իրականում փորձի մեր սկզբունքները ընդունի և ոչ միայն ընդունի, այլ կուզենա իրականացնի մեր կուսակցության ծրագրային դրույթները, այո, մենք կարող ենք ինչ-որ չափով իրականացնել», – ակնարկեց Արամ Սարգսյանը: Ընտրակեղծիքների դեմ միասնական համաձայնագիր ստորագրելու հետ կապված էլ քաղաքական գործիչը հայտնեց, որ հրաժարվում են ժամանակին կեղծիքներ  թույլ տված ու սրբացած մարդկանց հետ ինչ-որ բան ստորագրել: «Կեղծիքները սկսել է Լևոն Տեր-Պետրոսյանը 95 թվականից, նա է մեզանից գողացել մեր ձայները, որ կուսակցությունը չի անցել խորհրդարան, 96-ին նորից մեր միասնական թեկնածուն հաղթել է, զորք է դուրս բերել , ես նրա հետ ո՞նց գնամ ինչ-որ մի վեհ գաղափարի վերաբերյալ բան ստորագրեմ, ես ինքս ինձ հարգող մարդ եմ»,- մեկնաբանեց ՀԴԿ առաջնորդը: Իսկ ՀՀԿ-ի առաջարկած նույնաբովանդակ  կանոնների հետ  կապված էլ, ասաց . «Մենք մեր առաջարկություններն ունենք, մենք ընդամենը իրենց կասենք, դուք ի՞նչ եք առաջարկում, ուզում եք, որ բոլորս կեղծիք չանենք չէ՞, դե բերեք, էն ոնց որ դպրոցում են ասում` մամայիս, պապայիս արև, էդ բանը չեմ անի: Կասենք` հիմի գրեք `մենք չենք կեղծի և ամեն ինչ կանենք, որպեսզի էդ ամեն ինչը չլինի ու կստորագրենք, եթե դա է էդ ամբողջ իմաստը, մենք պատրաստ ենք»: Ի դեպ, քաղաքական գործիչը  ընտրությունների արդար անցկացման հավանականություն չի տեսնում,  քանի որ, ըստ նրա, արդեն իսկ սկսվել են անարդարությունները, վարչական ռեսուսների օգտագործումը, փողերի շռայլորեն բաժանումը: «Ես ընդամենը մի բանի մասին եմ մտածում, որ մեր ձայները այլևս չգողանան, և նկարչությամբ չզբաղվեն, լցոնումներ չանեն: Ընդամենը էդքան ու կհամարենք, որ ինչ-որ մի քայլ առաջ  ենք արել»,-եզրափակեց Դեմկուսի առաջնորդը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30