«Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու համար նախատեսել է 1/4 միլիարդ ֆունտ ստերլինգ ($ 400 միլիոն):
Ռուս միլիարդատիրոջ համոզմամբ՝ առաջին հերթին պետք է ուժեղացնել թիմի չորս հիմնական օղակ՝ կենտրոնական հարձակվողի, հարձակվողական ոճի կիսապաշտպանի եւ երկու պաշտպանի: Նա խնդրին մոտեցել է ամենայն լրջությամբ՝ սկաուտների օգնությամբ թիմի ապագա գլխավոր մարզչի (թե ո՞վ է փոխարինելու Անդրե Վիլաշ-Բոաշին, դեռ անորոշ է) համար կազմելով այն ֆուտբոլիստների մանրակրկիտ դոսյեն, որոնց ինքը կցանկանար տեսնել իր թիմում: Սակայն «Չելսիի» սեփականատեր, այնուամենայնիվ, ընտրության վերջին իրավունքը թողնում է գլխավոր մարզչին:
«Daily Mail»-ի լրագրողներին հաջողվել է տեսնել միլիարդատիրոջ կազմած ցուցակի մի քանի աստղերի անուններ, որոնց մեջ են Լուկա Մորդիչը՝ «Տոտենհեմից», Գոնսալո Իգուաինը՝ «Ռեալից», Մարիո Գետցեն՝ Դորտմունդի «Բորուսիայից» եւ ուրիշներ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ