Սամվել Ալեքսանյանը մեր թեկնածուն է,- վանկարկում են մի խումբ կանայք այս պահին Մալաթիա-Սեբաստիա համայնքում՝ պահանջելով, որ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները դադարեցնեն իրենց քարոզարշավն այստեղ:
Սուրբ Երրորդություն եկեղեցու հետնամասում լարված իրավիճակ է:
Ստիպված են խառնվել անգամ ոստիկանները; Նրանց թիվը անընդհատ ավելանում է՝ ՀԱԿ անդամներին այդ կանանցից պաշտպանելու համար:
Այստեղ է նաեւ Նիկոլ Փաշինյանը, ով այս ընտրատարածքում Սամվել Ալեքսանյանի մրցակիցն է:
Կարդացեք նաև
Դժվար է ասել, որ կանայք այս թաղամասի բնակիչներն են, քանի որ պայուսակներով են: Երբ Նիկոլ Փաշինյանը հարցրեց, թե ինչու են պայուսակներով, նրանք սկսեցին քաշքշել նրա հագուստը:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ