Լրահոս
Օրվա լրահոսը

«Որտեղի՞ց նրան այդ փողը, որ 40 կիլո գարի է բաժանում»

Ապրիլ 15,2012 15:24

Aravot.am-ի հետ զրույցում Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն ասաց, որ պարզ է ` իրենք չեն կարող պայքարել ընտրակաշառքի դեմ, բայց կարող են մարդկանց բացատրել, որ չարժե ընտրակաշառք վերցնելով գնալ իր ուզածին քվեարկել:

Ըստ քաղաքական գործչի, դրա համար իրենք գերադասում են աշխատել ընտրազանգվածի 30-40 տոկոսի, այսինքն արժանապատվություն ունեցող, ոչ նվաստ մարդկանց հետ: «Ժողովուրդը պիտի գաղափարախոսության ու ծրագրի համար ձայն տա, ոչ թե քսակի պարունակության: Բա ինչի՞ համար տա, նրա համա՞ր, որ այսօր գալիս սերմացու, չգիտեմ 40 կիլո գարի՞ է բաժանում, դրա համար պիտի, հա՞, ձայն տա: Նա գնում է խորհրդարան՝ խորհրդարանական գործունեությամբ զբաղվելու, որտեղի՞ց նրան այդ փողը, որ բաժանում է: Կարո՞ղ է Ֆրանսիայում որևէ մեկը վեր կենա , ասի` ես ձեզ մի «յաչեյկա» ձու եմ տալիս, որ գաք, ինձ քվեարկեք, ձայն տաք: Պատկերացնու՞մ եք այդպիսի երևույթ, բա ամոթ չէ՞ մեզ»,- նեղստրեց Արամ Սարգսյանը:

Նշենք, որ թեև ՀԴԿ առաջնորդը սերմնացու բաժանողի անունը չտվեց, սակայն այդ քանակությամբ գարի իր ընտրազանգվածին բաժանում է ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը, որի համար էլ գյուղացիներն իրար գլուխ են ջարդում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30