Լոնդոնի օլիմպիական խաղերին մասնակցող մարզիկները մարզումային բազաներից օգտվելու թույլտվություն կստանան հուլիսի 16-ից: Մոսկվայում կայացած ազգային օլիմպիական կոմիտեների գլխավոր ասամբլեայում այս մասին հայտարարել է Խաղերի կազմկոմիտեի մարզական տնօրեն Դեբի Ջեվոնսը: Նրա խոսքերով, գրեթե բոլոր մարզումային բազաները գտնվում են Օլիմպիական ավանի անմիջական հարեւանությամբ:
Օլիմպիական ավանի նախնական բացումը կկայանա հուլիսի 9-ին, իսկ Օլիմպիական ավանը բնակեցնել պատվիրակությունները կսկսեն հուլիսի 16-ից: Ավանը 30-րդ ամառային օլիմպիական խաղերի մասնակիցների առջեւ դռները կփակի օգոստոսի 15-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ