Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ տարբերություն ինձ համար, լևոնականնե՞րն էին շատ ուտում, թե՞ սրանք»

Ապրիլ 15,2012 14:29

Օրերս Գյումրու շախմատի տանը Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը թալանչի անվանեց ինչպես ՀՀՇ-ականներին, այնպես էլ ներկայիս իշխանության ներկայացուցիչներին, որոնք, ըստ նրա, «միլիոներ-միլիարդեր» դառնալու մոլուցքով, մնում են ստվերի մեջ` առանց հարկվելու, կապիտալը արտահանում են դուրս, 10-30 անգամ թանկ են վաճառում ու գերշահույթ ստանալով` կազինոներ, դղյակներ ու կոնյակի գործարաններ են գնում:

Aravot.am-ը քարոզարշավից հետո հետաքրքրվեց, թե իր կարծիքով՝ Հայաստանը Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիների՞ն ավելի շատ թալանչիներ ուներ, թե՞ ներկայիս իշխանությունների: «Գիտեք ինչ , ես երբեք վատը վատի հետ չեմ համեմատում՝ դա մեկ: Երկրորդը՝ հիմքը դնողը եղել է նա (նկատի ունի Լևոն Տեր-Պետրոսյանին), հիմա կասեք՝ իսկ սովետական տարիներին կաշառակերներ չկա՞յին, կային, նրանք էլ, գիտեք, ի՞նչ էին ասում` էդ նույն կաշառակերները` այ մարդ, մեր արածը, սրանց ախորժակը: Այսինքն դա չէ խնդիրը, երևույթն է գլխավորը, շատ են ուտում, թե քիչ են ուտում, ուտում են, գողանում են, գողը մնում է գող: Ժողովրդի ասածը` ուզում ես ձու գողացած եղի, ուզում ես ձի գողացած եղի, գող ես: Մենք ասում ենք՝ հիմքը նրանք դրեցին, նրանք վերցրեցին և սեփականության անվան տակ թալանեցին տնտեսությունը: 10 դոլարով կինոթատրոն էին առնում, գործարան էին առնում, կամ էլ 2000 դրամով վաուչերներ էին գնում էս խեղճ ժողովրդից և դառնում միլիոներ: Հիմա ի՞նչ տարբերություն ինձ համար՝ նրա՞նք էին շատ ուտում, թե՞ սրանք են շատ ուտում: Այնպես որ մենք որպես երևույթ ենք գնահատում և չենք ընդունի ոչ նրանց, ոչ էլ սրանց պարագայում: Նույն համակարգը ստեղծող մարդիկ են: Այսօրվա նախագահը փորձում է ինչ-որ բաներ փոխել, եթե կկարողանա՝ կպաշտպանենք, եթէ չէ, մեզ համար նույնն է, տարբերություն չկա»,- ասաց ՀԴԿ առաջնորդը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30