Հանցագործները մտել են նախկին թենիսիստուհի Աննա Կուռնիկովայի մոսկովյան բնակարան, երբ նրա մայրը՝ Ալլա Կուռնիկովան դստեր մոտ էր՝ Ամերիկայում:
Ալլա Վլադիմիրովնան վերջին անգամ Մոսկվայում եղել է մոտ մեկուկես ամիս առաջ եւ կողոպուտի մասին իմացել է միայն վերադառնալուց հետո: Նա առայժմ չի կարողանում գնահատել վնասի չափը: Սակայն նրա խոսքերով, տնից անհետացել է հենց ոսկեղենը:
Մայր Կուռնիկովայի անունը մեկ անգամ չէ, որ շրջանառվում է մամուլում: Նա ժամանակի աշխատել է որպես թենիսի մարզիչ, սակայն ավելի ուշ տեղափոխվել Ֆլորիդա: Վերջին անգամ նրան լրատվամիջոցները «հիշել» էին այն պատճառով, որ Ամերիկայի ոստիկանությունը նրան ձերբակալել էր ծնողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար: Բանն այն է, որ Աննայի 5-ամյա խորթ եղբայրը վայր էր ընկել $ 2,2 միլիոն արժողությամբ առանձնատան երկրորդ հարկից եւ վնասել ոտքերն ու ողնաշարը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ