Լոձ քաղաքի ոստիկանությունը հայտարարել է, թե Եվրո 2012-ի մեկնարկից երկու ամիս առաջ կանանց եւ աղջիկներին ինքնապաշտպանության հնարքներ են սովորեցնում:
«Ուժեղ սեռ» թեմայով գործնական սեմինարներին փորձառու մասնագետները հատկապես կանանց եւ աղջիկներին կենցաղային իրերի միջոցով հնարավոր հարձակումներից պաշտպանվելու հնարքներ են սովորեցնում: Բանն այն է, որ Եվրոպայի առաջնության օրերին Լեհաստան հատկապես երիտասարդ տղամարդկանց մեծ հոսք է սպասվում, իսկ նրանք, հայտնի չէ, թե իրենց ինչպես կպահեն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ