«Լացիո» ֆուտբոլային ակումբի երիտասարդական թիմի անդամ Մարկո Ֆերսինին վթարից հետո ընկել է կոմայի մեջ եւ մի քանի օր անց հիվանդանոցում մահացել է:
17-ամյա ֆուտբոլիստը իր մոտոցիկլետով բախվել է մետաղյա աղբամանին: Իրավիճակը ծանրացել է նրանով, որ բախումից անմիջապես առաջ պաշտպանիչ սաղավարտը թռել է ֆուտբոլիստի գլխից եւ հենց այդ պատճառով է նա գլխի ծանր վնասվածք ստացել ու կորցրել գիտակցությունը: Չնայած վթարից անմիջապես հետո Ֆերսինին տեղափոխվել է Հռոմի հիվանդանոցներից մեկը, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը:
Մարկո Ֆերսինին Իտալիայի երիտասարդական հավաքականի անդամ էր, որը մարզում է ճանաչված ֆուտբոլիստ Ֆիլիպե Ինձագիի եղբայրը՝ Սիմոնեն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ