Մինչ բուլղարացի ծանր քաշային բռնցքամարտիկ Կուբրատ Պուլեւը, որն անցկացրած բոլոր 15 մարտերում էլ հաղթանակ է տոնել, պատրաստվում է մայիսին նշանակված հերթական մարտին, նրա ընկերուհին՝ ֆոլկ երգչուհի Անդրեան, շարունակում է հանդիսականների նոր բազմություններ նվաճել:
Եվ դա նրա մոտ ավելի վատ չի ստացվում, քան փեսացուի՝ մրցակիցների դեմքին հարվածելը: Անդրեան լավ պարում է ու շատ գեղեցիկ արտաքին ունի. նեղ իրան, խիտ վարսեր, հարուստ կրծքեր՝ 4-րդ համարի… Մի խոսքով՝ իսկական «կակա» է: Սակայն նրան նախանձողներն էլ քիչ չեն: Ու վերջինների պատմելով՝ Անդրեան անպատմելի հիմար է: Սակայն երգչուհին սադրանքներին ուշադրություն չի դարձնում: «Ինձ համեմատում են Բարբի տիկնիկի հե՞տ, ոչինչ: Բայց չար լեզուները թող իմանան, որ կինը տղամարդուն գերելու ավելի շատ արժանիքներ պիտի ունենա, քան, պարզապես, գեղեցիկ լինելն է», – ասում է Անդրեան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ