Ապրիլի 15- ին` առանձին շրջաններում, 16-ին` երեկոյան ժամերին, 17-ին, 19-ին` շրջանների զգալի մասում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 15-16-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 17-ի ցերեկը նույնքան կնվազի:
Երևանում`
Կարդացեք նաև
Ապրիլի 15-ին տեղումների հավանականությունը փոքր է, 16-ին` երեկոյան ժամերին, 17-ին, 19-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի ապրիլի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ
- Օդի առավելագույն ջերմաստիճան 27.40C (1957 թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան -0.50C (1886 թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան 12.40C
Արտակարգ Իրավիճակների Նախարարություն