Այսօր Գավառում անցկացված համաքաղաքային շաբաթօրյակին մասնակցում էր նաեւ Գավառի թիվ 1 հատուկ դպրոցը: Կառույցի աշխատակիցների մարքման գործերում օգնում էին նաեւ դպրոցի այն սաները, ովքեր հենաշարժողական խնդիրներ չունեին:
Ինչպես «Առավոտին» հաղորդեց դպրոցի տնօրեն Լարիսա Զազյանը` սաների ոգեւորությունը մեծ էր ոչ միայն դպրոցի բակի ու այգու մաքրության եւ այլեւ ծառատունկին մասնակցելու հարցում:
«Ինձ էլ նկարի, ես էլ եմ ծառ տնկում»,- Առավոտի թղթակցին դիմեց դպրոցի սան Բորյան,- «իմ տնկած ծառը մեծանալու ա ու դառնա այսքան»,- ձեռքով ցույց է տալիս դպրոցի սանը:
Դպրոցի մաքրության աշխատանքներին հաջորդեց ծառատունկը, որի աշխատանքներում իր աջակցությունն ունեցավ Գավառի Օրհուս բնապահպանական տեղեկատվության կենտրոնը:
Տնկիները տրամադրել էր ԷՅ ԹԻ ՓԻ բարեգործական կազմակերպությունը` հատկացնելով 55 հացենի եւ թփեր` 30 ական ֆորթեզիա ու ասկիրակ:
Անի ՊՈՂՈՍՅԱՆ