Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղարքունիքում նախկինում չհայտնաբերված դեպքերը սկսել են բացահայտվել

Ապրիլ 14,2012 22:59

Այսօր Գեղարքունիքի մարզի ոստիկանների օրը նշվեց մարզկենտրոն Գավառ քաղաքում:

Անհայտ հերոսի հիշատակն հավերժացնող հուշարձանին ծաղկեպսակ դնելուց հետո մարզի ոստիկանները մասնակցեցին Գավառի սուրբ Աստվածածին եկեղեցու մոմավառության արարությանն ու ուղեւորվեցին Գավառի ավագ դպրոց, որտեղ էլ կազմակերպվել էր Ոստիկանության օրվան նվիրված հանդիսությունը:

Գեղարքունիքի մարզի ոստիկաններին շնորհավորելու էր եկել ՀՀ Ոստիկանության հասարակական կարգի անվտանգության ապահովման վարչության պետ, ՀՀ ոստիկանության գեներալ Աղասի Կիրակոսյանը:

Ոստիկանության օրվա առթիվ Գեղարքունիքի ոստիկանության 16 ծառայող եւ 47 ոստիկանության վետերան ՀՀ նախագահի եւ ներքին գործերի նախարարի հրամանագրերով արժանացան մեդալների, կոչումների եւ դրամական պարգեւների:

Ինչպես Aravot.am-ի հարցերին պատասխանեց Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետի օգնական Միշա Սաֆարյանը`ՀՀ տասնմեկամյա ոստիկանությունն այսօր էլ ունի բազում հիմնախնդիրներ, որոնցից ամենաառաջինը բնակիչ եւ ոստիկան հարաբերությունների կարգավորումն ու փոխվստահության ձեռքբերումն է: Իսկ մարզային ոստիկանության ամենամեծ ձեռքբերումը նախկինում կատարված եւ չհայտնաբերված հանցագործությունների բացահայտումներն են:

Միջոցառման գեղարվեստական մասն ապահովեցին Գավառի մանկատան սաները:

Հանդիսություններին կից սրահում բացվել էր ցուցահանդես-վաճառք, որտեղ ներկայացված էին Գավառի մանկատան սաների ձեռքի աշխատանքները: Գավառի մանկատան մեթոդիստը նշեց, որ մասնակից ոստիկանների մեծ մասը գնել են հուշանվերներ, առավելապես` թաղիքագործ եւ ձեռագործ հայկական դրոշներ:

Անի ՊՈՂՈՍՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30