Քսենյա Սոբչակը օրերս «գրազով» «կրել» է ռուսաստանաբնակ, հայազգի գործարարներից մեկի թիկնապահին: Այս մասին հաղորդավարուհին, ով հայտնի է սրտի ուզածին ամեն գնով հասնելու նպատակասլացությամբ, գրել Twitter-ի իր միկրոբլոգում:
Բարձրաշխարհիկ հավաքույթներից մեկին մասնակցելու համար հրավիրված հայ գործարար Կարենն ու Քսյուշան միեւնույն ժամանակ են իջել մեքենայից, ու ռուս հաղորդավարուհին, մեղմ ասած, հավանել է Կարենի թիկնապահին: Ողջ երեկոյի ընթացքում նա հետաքրքրվել է 28-ամյա հմայիչ երիտասարդով: Հարբած Սոբչակը միջոցառումից հետո գործարարին կազինո է հրավիրել, որպեսզի ընթացքում էլ բանակցի թիկնապահին «իրենով» անելու համար: Կարենը Քսենյային առաջարկել է «գրազով»խաղալ, եթե տանի այն, ապա իր թիկնապահ Արտյոմը այդ օրը Սոբչակինը կլինի: Չնայած հարբած լինելուն, հաղորդավարուհին «կրել» է Կարենին ու Արտյոմին այդ գիշեր իր հետ տուն տարել:
Սոբչակը Twitter-ի իր միկրոբլոգում նշել է, որ իրեն միշտ էլ դուր են եկել կոպիտ ու «վայրենի» հայ տղամարդիկ, Արտյոմն էլ, ըստ նրա, հենց այդպիսին էր: