Գիտնականները հերքում են տարածված այն վարկածը, թե կանայք ավելի ռոմանտիկ ու շուտ սիրահարվող են, քան տղամարդիկ: Ըստ pulsplus.ru-ի, այս թեմայով վերջերս անցկացված սոցհարցման արդյունքները փաստում են, որ տղամարդիկ ավելի զգացմունքային են ու հակված ռոմանտիկ զգացումների, քան կանայք: Պարզվում է` յուրաքանչյուր 5-րդ տղամարդ սիրահարվում է առաջին հայացքից, ավելին, ուժեղ սեռի հարցված ներկայացուցիչների կեսը հավաստիացնում է, թե կնոջ հետ առաջին հանդիպումից հետո ուղղակի հմայված է լինում նրանով: Տղամարդկանց 75%-ը սիրահարվում է երրորդ հանդիպումից հետո:
Ի տարբերություն տղամարդկանց, կանայք ավելի շատ վստահում են իրենց բանականությանը, քան սրտին: Կանանց հազիվ 10 %-ն է, որ կարող է մեկ հանդիպումից հետո տարվել իրեն դուր եկած էակով: Միջին վիճակագրական կինը լրջորեն սիրահարվում է տղամարդուն միայն 6-րդ հանդիպումից հետո: Գիտնականները այս ամենը բացատրում են նրանով, որ տղամարդիկ սովորաբար առաջին հայացքից սիրահարվում են կնոջ արտաքինին, քանի որ նրան «մոտիկից» ճանաչելու համար իրենց ժամանակ է պետք: Կանանց մոտ զգացմունքները դժվար են «ձեւավորվում», որովհետեւ քնքուշ սեռի ներկայացուցիչները ամեն ինչի նայում են «կողմ» կամ «դեմ» տեսնակյունից` կախված իրենց շահերից, այդ պատճառով էլ ռոմանտիկ հարաբերություններ ձեւավորելու եւ կապվածության համար կանայք շատ ժամանակ են ծախսում:
Կարդացեք նաև