Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ եք ուզում տիրոջը փոխել, թե ասա ամերիկացիները ձեթից ու լոբուց բացի մեզ համար ի՞նչ են արել»

Ապրիլ 14,2012 21:40

Երեկ Գյումրու շախմատի տանը մեր երկրի արտաքին քաղաքականության մասին խոսելիս, Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն ի սրտե զայրացավ այն քաղաքական ուժերի վրա, որոնց ուշքումիտքը «տիրոջը փոխելն» է: «Կան ուժեր, որոնք հայտարարում են, թե մենք Ռուսաստանի կալոնիան ենք, մեկը լինի ասի` դու քո սեփական երկրի անվտանգությունն ապահովե՞լ ես, որ ուզում ես տիրոջը փոխել, մեր ազգային անվտանգությունը դեռ Ռուսաստանն է ապահովում, միայն Ռուսաստանն է, որ Հայաստանում ներդրումներ է կատարում, մեկը երկաթգիծը, մյուսը` էլցանցը, իսկ ամերիկացիները ձեթից ու լոբուց բացի մեր համար ի՞նչ են արել, ոչ մի բան չտվեցին մեր տնտեսությունը զարգացնելու համար է, հո  էմոցիաներով առաջնորդվելով չէ, որ կանգնենք ու հայտարարենք, որ  մեզ Ռուսաստանը պետք չէ»,-  վերլուծեց կուսակցական առաջնորդը:

Այնուհետ անդրադառնալով միջազգային կառույցներին անդամակցելու թեմային` Արամ Սարգսյանը շարունակեց. «Ասում են՝ գնանք ՆԱՏՕ մտնենք, բայց ձեզ ո՞վ է սպասում ՆԱՏՕ-ում : Ասում են գնանք Եվրամիությանն անդամակցենք , բայց  Եվրամիությունը Հունաստանի ձեռքն է կրակն ընկել: Ես չեմ ուզում մերժել Եվրոպան, բայց ուզում եմ իրատես լինենք, հասկանանք ինչքանով կարող ենք եվրոպական կառույցներում ընդգրկվել, ինչքանով կարող ենք միավորվել այս կամ այն գաղափարների շուրջ, երբևիցէ չենք կարող ընդունել նրանք բարքերը, ո՞նց ընդունենք, որ մենք պիտի պաշտպանենք փոքրամասնությունների շահերը, ընտանիքը քայքայենք, սա ազգ է, որը ընտանիքով է ամուր եղել, եթե մենք ընտանիքն էլ քայքայենք, էլ ի՞նչ կմնա մեզանից»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30