Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Տեր-Պետրոսյան. «Իրականում Սերժ Սարգսյանը եւ ՀՀԿ-ն այս երկրում ոչ մի ձայն չունեն»

Ապրիլ 14,2012 21:19

Ապրիլի 14-ին Հայ ազգային կոնգրեսը նախընտրական հանդիպումներ ունեցավ Բերդում եւ Իջեւանում: Իջեւանի  կենտրոնական՝ Շատրվանների հրապարակում հանդիպումը բացելով՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ բազմաթիվ հարցեր  է ստացել , թե ինչու ինքը Իջեւանում չի առաջադրել իր թեկնածությունը: Նիկոլն ասաց՝ եթե մարդիկ ուզում են քվեարկել իր օգտին, պետք է քվեարկեն Հայ ազգային կոնգրեսի եւ թիվ 41 ընտրատարածքում մեծամասնական թեկնածու առաջադրված Սպարտակ Հարությունյանի օգտին: Նիկոլի վկայությամբ՝ Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակում ընդգրկվածները վերջին 4 տարում  փորձություններից չեն կոտրվել, հավատարիմ են մնացել իրենց սկզբունքներին:

«Մենք հաղթել ենք Սերժիկին,  բոլոր այն օլիգարխներին, ովքեր մտածում էին մեզ  կոտրել»,-ասաց Փաշինյանը : Նա  հայտարարեց,որ  ՀԱԿ համամասնական ցուցակում ընդգրկվածները ՀՀԿ ցուցակի առաջատարներին հեռուստատեսային բանավեճի են հրավիրել: Նիկոլի բառերով՝ Սամվել Ալեքսանյանն իր հետ բանավեճից խուսափում է, «թռած է»: Ռուբեն Հայրապետյանն  ասել էր, որ իր «կալիբրի» քաղաքական գործիչը Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Այս առթիվ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց.«Նեմեց Ռուբո, քո կալիբրի քաղաքական գործիչը  Արտաշես Գեղամյանն է, Շուշան Պետրոսյանն է, Արմեն Գեւորգյանն  է,Դավիթ Հարությունյանն է, որոնց հետ ընդգրկված ես նույն համամասնական ցուցակում»:
Թիվ 41 ընտրատարածքում ՀԱԿ-ի պաշտպանած թեկնածու Սպարտակ Հարությունյանը շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին, ասելով՝  «ահավոր վախի մթնոլորտում դուխներդ հերիքել է, որ  եկել եք,  այստեղ կանգնել»:  Խոսեց արտագաղթի, իր հարեւան, «կարոտից պռոշը ճաքած» տատիկի մասին, ով 20 տարի չի կարողանում տեսնում Ռուսաստանում գտնվող իր միակ զավակին: Մեծամասնական թեկնածուն ասաց, որ եթե  բոլորը Հայաստանից հեռանան, շիրիմների վրա խունկ վառող չի մնա: Ս. Հարությունյանը  ժողովրդին հորդորեց չկաշառվել. «Գնացեք ցանկացած գյուղ, 5 հազար դրամով մի ղազ չես կարող առնել, 5 հազար դրամով 5 տարով ձայն եք տալիս»:

Ելույթ ունեցան Գագիկ Ջահանգիրյանը, Ստեփան Դեմիրճյանը, Հրանտ Բագրատյանը: ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր- Պետրոսյանը հայտարարեց, որ  եթե  հրապարակում կա որեւէ մեկը, ով կասի՝ Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի իշխանության  4-5  տարիներին  ավելի լավ է ապրում, ինքը  բոլորին կոչ կանի  քվեարկել ՀՀԿ-ի օգտին: ՀՀ առաջին նախագահը հայտարարեց.«Իրականում Սերժ Սարգսյանը  եւ ՀՀԿ-ն այս երկրում  ոչ մի ձայն չունեն, եթե ձայն ունենային, ընտրակաշառք բաժանելու, ոստիկանության միջոցով ժողովրդին ահաբեկելու կարիք չէին ունենա, դպրոցների տնօրեններին եւ գյուղապետերին չէին ստիպի հանրապետական դառնալ, եթե ձայն ունենային, չէին նվաստացնի  Երկապահ կամավորականների միությունը, այն  չէին դարձնի իրենց կցորդը եւ հլու-հնազանդ  սպասավորը, չէին պղծի հայ առաքելական եկեղեցին, չէին  ծառայեցնի  պետությանը»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30