Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանուշ Հակոբյան. «Մենք հաղթել ենք 2007-ին, 2008-ին, հաղթելու ենք 2012-ին»

Ապրիլ 14,2012 20:45

«Ես չեմ ուզում տարբերվել մեր համայնքի բնակիչներից, եթե բոլորը եկել են, ես էլ եմ եկել»,- Aravot.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին՝ այս քարոզարշավում ՀՀԿ-ականները չեն ուղեկցում նախագահին, ինչո՞վ է պայմանավորված Ձեր ներկայությանն, ասաց Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Տիկին Հակոբյանից հետաքրքրվեցինք՝ անկեղծորեն հավատո՞ւմ է, որ իրենց թիմը կարողանալու է երկրում մի բան փոխել: «Ես կարծում եմ, ամեն մարդ իր գործում պետք է հավատ ունենա: Եթե չհավատաս, չես կարող քո գործն առաջ տանել: Ես հավատացել եմ, որ կարելի է սփյուռքի նախարարություն ստեղծել եւ ստեղծել եմ: Ես հավատում եմ, որ սփյուռքը մեծ, կարող ուժ է եւ պետք է ճիշտ օգտագործել այն: Ես հավատում եմ իմ գործընկերներին, դրա համար ծրագրերն առաջ են գնում: Մենք հավատն այլ կերպ պետք է հասկանանք՝ հավատանք մեր ուժին, գործին, կարողություններին, որ կարողանանք գործն առաջ տանել»,- ասաց տիկին Հակոբյանը:

Իսկ ինքն ինչպե՞ս է պատկերացնում, որ 20 տարի շարունակ հավատացած ու խաբված մարդիկ, այն էլ ներկայիս ծանր սոցիալ-տնտեսական վիճակում, իրենց մեջ այդքան կամք գտնեն, ասաց. «Նայած հարցն ինչպես ենք դնում: Ժողովուրդը տեսավ, որ մենք հաղթեցինք, որ մենք նոր հանրապետությունը ստեղծեցինք, տեսավ, որ կյանքը ոչ թե վատանում է, այլ գնալով բարելավվում է, համեմատության մեջ, իհարկե: Այսօրվա Երեւանը՝ երեկվա Երեւանը չի, այսօրվա քաղաքացին կամ հայաստանցին՝ երեկվանը չի: Իրոք, տարբերությունները շատ մեծ են, բայց որ մենք ունենք դժվարություններ, սոցիալական խնդիրներ, դրսի եւ ներսի մարտահրավերներ՝ ակնհայտ է: Կարծում եմ, որ ամեն մարդ իր հոգու խորքում հույս ու հավատ պետք է ունենա, որ առաջընթացն ապահովվի»:

Իսկ թե տիկին Հակոբյանի գնահատականներով ՀՀԿ-ն այս ընտրություններում ին՞չ հնարավորություններ ունի՝ «Ես կարծում եմ ՀՀԿ-ն պետք է հաղթի: Մենք հաղթել ենք 2007-ին, 2008-ին, հաղթելու ենք 2012-ին»:

Նելլի Գրիգորյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30