Ամերիկայի Միացյալ Նահանգների ինտերնետ օգտատերերը ֆինանսավորել են Pebble անվանումով յուրահատուկ ժամերի արտադրանքը: Այն աշխատում է Android եւ iOS-ի պլատֆորմին միանալով: Այս ժամը կրողը հնարավորություն կունենա փոխելու նրա ինտերֆեյսը, բացելու էլ.փոստը, հեռախոսին զանգ գալու դեպքում տեղեկանա, կարդա SMS, տեսնի սոցիալական կայքերում տեղի ունեցած փոփոխությունները, կառավարի սմարթֆոնի միջի երգերն ըստ ցանկության եւ այլն: Նմանատիպ առաջարկ արդեն արել է Sony ընկերությունը,բայց սա առավել ֆունկցիոնալ է: «Խելացի ժամը» արտադրելու, ապա թողարկելու համար նրա ստեղծագործական խումբը`բաղկացած ընդամենը 6 հոգուց, 2 օր առաջ հայտարարություն էր թողել ամերիկյան kickstarter.com կայքում, որը ֆինանսավորում է տարբեր նախաձեռնություններ ու ինտերնետ օգտատերերից խնդրել էր 100,000 դոլարի օգնություն,`ծրագիրը կյանքի կոչելու համար, սակայն ընդամենը 28 ժամ անց նրանց հաշվեհամարի վրա փոխանցվել էր արդեն շուրջ 1միլիոն դոլար: Ժամը սմարթֆոններին է միանում Bluetooth-ի միջոցով ու ընդունակ է մինչեւ մեկ շաբաթ մնալ լիցքավորված: Բացառիկ ժամից ունենալու համար ձեզ հարկավոր կլինի 149 դոլար: Աղբյուրը`kickstarter.com:
Անդրանիկ Ջալալյան