Բրետ Փիթն ու Անջելինա Ջոուլին պաշտոնապես հայտարարել են իրենց նշանադրության մասին: Դեռեւս ամուսնության օրը հայտնի չէ, սակայն ինչպես հաղորդում է bbc.co.uk-ը, Բրետ Փիթի ներկայացուցիչը Associated Press-ում տարածած իր հաղորդագրության մեջ նշել է` «նշանդրեքն ապագայի խոստումն է»` ակնարկելով մոտալուտ ապագայում զույգի ամուսնության մասին: Ջոուլին ու Փիթը միասին են ապրում 2005թ.-ից ,բայց նրանց հարաբերությունները չէին կրում պաշտոնական բնույթ, քանի որ զույգը ժամանակին հայտարարել էր, որ իրենք կամուսնանան միայն այն ժամանակ, երբ ԱՄՆ-ում օրինականացվեն հոմոսեքսուալների եւ լեզբիների հարաբերությունները: Նշանդրության առիթով Բրետ Փիթը ադամանդե մատանի է նվիրել Ջոուլին: Նրանք ունեն 6 երեխա, որոնցից 3-ը որդեգրված են: Նշվում է նաեւ, որ իմանալով նշանադրության մասին, երեխաները շատ են ուրախացել: Ի դեպ երեխաների ազգանունը` Ջոուլի-Փիթ է:
Անդրանիկ Ջալալյան