Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցի ոստիկանների տոնը խափանվեց

Ապրիլ 14,2012 18:55

Այսօր Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում թերևս առաջին անգամ նախատեսել էին մեծ շուքով նշել ոստիկանի օրը: Այդ նպատակով, դեռևս երկու շաբաթ առաջ զանգահարել կամ հատուկ հրավեր էին ուղարկել բոլոր լրագրողներին: Այսօր նկարահանող խմբերն ու լրագրողները   ճիշտ ժամին` առավոտյան 11.00-ին, եղել են թատրոնի մոտ, սակայն  դռները փակ  են տեսել: Որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչներ հարկ են համարել ներկայանալ Շիրակի մարզային ոստիկանություն ու պարզել, թե ի՞նչ է կատարվում, մի՞թե պատճառը  Գյումրիում ստեղծված լարված, ողբերգական մթնոլորտն է:

Հիշեցնենք, որ   երկու օր առաջ  պարտականությունները կատարելու առումով սարսափելի ծանր օր էր շիրակցի ոստիկանների ու նաև շարքային գյումրեցիների համար: Ամսի 12-ին  գյումրեցիները, նախևառաջ ծեծելով, բողոքի ակցիա կազմակերպելով, քաղաքից դուրս վռնդեցին ադրբեջանական ֆիլմերի փառատոնի կազմակերպիչ Գեորգի Վանյանին. ոստիկանները Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի մոտ լարված հսկում էին, որ զայրացած գյումրեցիները հանկարծ չսպանեն նրան: Վանյանին մի կերպ փախեցնելով  գյումրեցի դաշնակցականների, երկրապահների ու քաղաքապետարանի աշխատակիցների ձեռքից  ու մայրաքաղաք ճանապարհելով, իրավապահները նույն օրը այլ պատմության մեջ ընկան: Ժամեր անց  սպանեցին   Գյումրու քաղաքապետի դստեր փեսացուին`27-ամյա Կարեն Եսայանին, իսկ ուշ երեկոյան ավտովթարի ենթարկեցին այս սպանության քննչական խմբի անդամներից մեկին`  Շիրակի մարզի քննչական բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Վահրամ Բեյբությանին, ով մահացավ շտապօգնության մեքենայի մեջ` հիվանդանոց տանելու ճանապարհին:

Մի խոսքով, այս ամենը լուրջ պատճառ էր տոնի մասին մոռանալու համար: Ոստիկանությունից լրագրողներին պարզաբանել են, որ տոն նշելու  տրամադրություն չի մնացել,  մի քիչ էթիկա է պետք. իրենց կոլեգայի դիակը դեռ հողին չհանձնած ինչպե՞ս կարող են ծափահարել ու ուրախանալ: Նշենք, որ 58-ամյա  փորձառու քննիչին կհողարկավորեն վաղը, նա Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության նախկին պետի` Սաթենիկ Բեյբությանի հարազատ եղբայրն է:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30