Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր ուժը կորցրած ճանաչեց մեծամասնական ու համամասնական ընտրակարգերով առաջադրված պատգամավորի թեկնածուների ինքնաբացարկի 5 դիմում: Ինքնաբացարկի է դիմել Հանրապետական կուսակցության համամասնական ընտրակարգով առաջադրված Նարինե Միրզոյանը , 35 ընտրատարածքից՝ Գյումրի-գարեջուր ընկերության լաբորատորիայի վարիչ Հայկ Սուլթանյանը: Նշենք, որ այս ընտրատարածքում մեկ թեկնածություն կա՝ ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանն է: 38ընտրատարածքից հեռացավ անկուսակցական «Կապմատ» ընկերության տնօրեն Հայկ Բարսամյանը 11-ից՝ անկուսակցական Կարեն Սմբատյանը: Ինքնաբացարկի է գնացել նաեւ 40ընտրատարածքից «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակի» բանվորուհի Սուսաննա Աբրահամյանը: Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ