Լրահոս
Օրվա լրահոսը

Զոհված զինծառայողների մայրերին թույլ չտվեցին մոտենալ Սերժ Սարգսյանին

Ապրիլ 14,2012 17:51

արխիվային լուսանկար

Քիչ առաջ ավարտվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Արաբկիրի վարչական համայնքում: Այն ընթացքում, երբ նախագահը խոստումներ էր տալիս եւ ՀՀԿ-ին հավատալու կոչեր անում, քիչ հեռու` բանակում զոհված զինծառայողների սեւազգեստ մայրերը զոհված որդիների նկարները վեր պարզած կանգնել էին ու փորձում էին իրենց ձայնը լսելի դարձնել: «Չենք հավատում: Հավատացինք, դրա համար էլ մեր որդիներին սպանեցին: Մեղավորներն էլ անպատիժ են»,- բղավում էին նրանք:

Այդ ընթացքում ՀՀ նախագահի թիկնազորի աշխատակիցները շատ արագ շրջապատեցին այդ կանանց` զրկելով նրանց նախագահին մոտենալու հնարավորությունից: Նույնիսկ ֆոտոլրագրողներից մեկին սաստեցին` «հերիք է, այդքան ինչ եք նկարում»:

Սերժ Սարգսյանը դուրս գալուց, իրենից ընդամենը երեք-չորս մետր հեռավորությամբ կանգնած կանանց նույնիսկ  «չնկատեց», անգամ մյուս բնակիչների հետ զրույցի չբռնվեց:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Տեսանյութը՝ Tert.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30