Ապրիլի 14-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ նախարարության աշխատակազմը, «Իմ Հայաստան» փառատոնը նախապատրաստող աշխատանքային խումբը, նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի և «Հայրենիք-Սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները, ինչպես նաև Սփյուռքահայ ուսանողների խորհրդի անդամները մասնակցեցին համաքաղաքային շաբաթօրյակին:
«Մաքուր պահենք մեր քաղաքը», «Մաքրենք և համալրենք «Սփյուռքի այգին»» նշանաբաններով շաբաթօրյակի մասնակիցները նախ այցելեցին Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցեցին անմեղ զոհերի հիշատակին:
Շաբաթօրյակի մասնակիցները նոր ծառատեսակներով համալրեցին 2009թ. Ծիծեռնակաբերդի բարձունքում հիմնված «Սփյուռքի այգին», մաքրեցին մերձակա տարածքը, հեռացրեցին չորացած և էտած ճյուղերը, ջրեցին նախկինում տնկած ծառերը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ