Լրահոս
Օրվա լրահոսը

Համաքաղաքային ծառատունկին մայրաքաղաքում շուրջ 7500 դեկորատիվ ծառ և ավելի քան 1000 մշտադալար թուփ է տնկվել

Ապրիլ 14,2012 16:20

Համաքաղաքային շաբաթօրյակին և ծառատունկին ակտիվորեն մասնակցելու Երևանի քաղաքապետի կոչին արձագանքել են մայրաքաղաքում գործող բոլոր պետական և հասարակական կազմակերպությունները, բիզնես կառույցները, առողջապահական, մշակույթի և ուսումնական հաստատությունները, համատիրություններն  ու ընդհանրապես տասնյկակ հազարավոր երևանցիներ: Վերջիններս մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում վաղ առավոտից,  նախապես համաձայնեցված վայրերում, իրենց ուժերով իրականացրել են ինչպես մաքրման և բարեկարգման, այնպես էլ ծառատունկի աշխատանքներ:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ, Հաղթանակ զբոսայգու տարածքում առավոտյան մասնակցել է ծառատունկի։ Դիվանագետները նշել են , որ Երևանի քաղաքապետի այս նախաձեռնությունը կարևոր ու գնահատելի է ոչ միայն բնապահպանության առումով, այլև ժողովուրդների բարեկամության ևս մեկ յուրօրինակ խորհրդանիշ է։

Այնուհետ Տարոն Մարգարյանը մշտադալար թույաներ է տնկել Եռաբլուրում, ինչով , ըստ էության , դրվել է այստեղ նախատեսվող շուրջ 12 հեկտար տարածությամբ անտառպուրակի հիմքը։ Շենգավիթ վարչական շրջանում  քաղաքապետը ծառեր է տնկել Շողակաթ հեռուստաընկերության հարակից այգում։

Շաբաթօրյակի և ծառատունկի աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ նշված աշխատանքներում ներգրավված կազմակերպություններին տրամադրվել են համապատասխան գործիքներ ու աշխատանքի արդյունավետ կազմակերպման այլ միջոցներ։ Բոլոր վարչական շրջանների աշխատակազմերին ևս տրամադրվել են համապատասխան գործիքներ և հանձնարարվել է համատիրությունների միջոցով հատկապես բակային տարածքներում մաքրման, բարեկարգման և ծառատունկի աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով բնակիչներին ապահովել անհրաժեշտ բոլոր գործիքներով և միջոցներով:

Գարնանային ծառատունկի շրջանակում, Երևանի բոլոր վարչական շրջաններում ապրիլի 14-ին տնկվել է շուրջ 7500 դեկորատիվ ծառ և ավելի քան 1000 մշտադալար թուփ։ Ընդ որում, բակային տարածքներում նույնպես ծառատունկ իրականացնելու նպատակով, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, տնկիներ են տրամադրվել նաև համատիրություններին։ Ծառատունկի համար քաղաքապետարանը տրամադրել է մայրաքաղաքի բնակլիմայական և էկոհամակարգին հատուկ համապատասխան տնկիներ։ Հարկ է նշել, որ ծառատունկն իրականացվում է բացառապես ոռոգելի տարածքներում։ Ոռոգման ցանցի ընդլայնման նպատակով, Երևեանի քաղաքապետարանի 2012թ. ծրագրով 16.000 գծամետր ոռոգման նոր ցանց կանցկացվի։ Այս տարի ընդհանուր առմամբ նախատեսված է մայրաքաղաքում ավելի քան 70.000 ծառ և թուփ տնկել, ինչը մոտ երկու անգամ ավելի է նախորդ տարվանից: Նախատեսվում է նաև զգալիորեն ավելացնել մայրաքաղաքի սիզամարգերն ու ծաղկապատ տարածքները: Ծառերին ու մշտադալար թփերին զուգահեռ՝ մայրաքաղաքում այս տարի ավելի քան 1 միլիոն 600 հազար հատ բազմերանգ ծաղիկ կտնկվի, ինչը երեք անգամ կգերազանցի նախորդ տարվա համանման ցուցանիշը:

Նշենք նաև, որ,  ընդառաջելով շաբաթօրյակին ակտիվորեն մասնակցելու Երևանի քաղաքապետի կոչին, մայրաքաղաքում գործունեություն իրականացնող շինարարական կազմակերպությունները աղբի հավաքման և տեղափոխման նպատակով տրամադրել են անհրաժեշտ  մեքենամեխանիզմներ։ Նշված աշխատանքներում ընդհանուր առմամբ  ներգրավվել է 103 ինքնաթափ, 36 ամբարձիչ և 5 վերամբարձ կռունկ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30