Երբ 52- ամյա հոլանդուհի Մարգարետ Դաալմանը եկավ հիվանդանոց`բողոքելով ստամոքսային խնդիրներից, բժիշկները, նրա ստամոքսը ռենտգեն անելով, նկատեցին ինչ-որ խոշոր ու անհասկանալի հետք: meta.kz-ի փոխանցմամբ անփաչ մեծ էր նրանց զարմանքը, երբ կնոջ ստամոքսում վիրահատության ժամանակ հայտնաբերվեց շուրջ 78 գդալ, պատառաքաղ: Հարցին, թե ինչու է նա դրանք կերել, տիկին Դաալմանը չի կարողացել տալ հստակ պատասխան: Հետագայում պարզվել է, որ կինը տառապում է շատ հազվադեպ հանդիպող մի հիվանդությամբ, երբ մարդը անառողջ ցանկություն է ունենում ուտելու որեւէ իր:
Տղամարդիկ կանանցից ավելի լավ են կարդում մանր գրված տեքստը, իսկ կանայքփոխարենը ավելի լավ են լսում ցածր ձայները:
Metro-Goldwyn-Mayer (MGM) ընկերության լոգոտիպի դեմք համարվող առյուծը նկարահանումից մեկ օր անց սպանել է իրեն վարժեցնողին:
Ըստ anafor.ru-ի տվյալների` Չինաստանում 90 միլիոնից ավել բնակիչ կրում է Լին ազգանունը:
«Kodak»ընկերության անունը հղացել է ընկերության հիմնադիր`Ջորջ Ինսթմենի «K» տառի հանդեպ ունեցած սիրուց: Նա փնտրում էր բառ, որը կսկսվեր ու կվերջանար այդ տառով, առավել եւս, որ գրեթե բոլոր այբուբեններում K տառը գրվում է միատեսակ: Ի վերջո նա գտավ «Kodak» անվանումը ու դարձրեց այն ընկերության լոգոն: Աբյուրը` ixbt.com.
Ինչպես հայտնում է samber.net-ը` ինքնաթիռով թռիչքի ժամանակ մարդու մազերը աճում են 2 անգամ ավելի արագ:
Արթուր Կոնան Դոյլը (1859 – 1930)` Շերլոկ Հոլմսի մասին պատմությունների հեղինակը, մասնագիտությամբ ակնաբույժ է եղել:
driada.net-ի փոխանցմամբ, գացարները իսկզբանե եղել են մանուշակագույն, ապա նոր 14-րդ դարում Հոլանդիայում առաջին անգամ հայտնաբերվել են գազարագույն գազարները:
Կանադայում գույություն ունի գրանցված կուսակցություն, որի անունն է` «Ռնգեղջյուրների դաշնային կուսակցություն» կամ «Կանադական ռնգեղջյուրների կուսակցություն» (Rhinoceros Party): Կուսակցությունը ստեղծվել է Մոնրեալում 2006թ.ի մայիսի 21-ին, գրանցում ստացել 2007թ.-ի օգոստոսի 23-ին: Ընտրվելու դեպքում նրանց կուսակցության ընդգծված ծրագրերից են`չեղյալ համարել երկրի ձգողականության օրենքը, կրճատել քարքարոտ լեռների երկարությունը, որպեսզի Ալբերտա քաղաքի բնակիչները կարողանան տեսնել մայրամուտը, արգելել ձմռան գոյությունը եւ այլ նմանատիպ զավեշտալի ծրագրեր: Կուսակցությունը թեպետ ոչ մի անգամ չի հաղթել ընտրություններում, սակայն համառորեն ամեն ընտրությունների ժամանակ նորից է դնում իր թեկնածությունը: Տեղեկացա laval.su կայքից:
Ուղիղ 100 տարի տարի առաջ այս օրը խորտակվեց 20-րդ դարի ամենաշքեղ ու մեծ նավը`«Տիտանիկը»: Այն կառուցվել է 1909 թ-ի մարտի 31-ին Սաութհեմփթոն քաղաքում: Հսկա նավի առաջին ու վերջին ուղևորությունը եղավ 1912 թ. ապրիլի 10-ին: Այդ օրը նա մեկնեց Նյու Յորք, սակայն չորս օր անց՝ ապրիլի 14-ին բախվելով այսբերգին` խորտակվեց: Նավում կար 2.224 մարդ, որից 1513 զոհվեց, իսկ մնացած 711-ը փրկվեց: Ընդհամենը 2 ժամ 40 րոպեում նավը ամբողջությամբ խորտակվեց: Այժմ նավի մնացորդները գտնվում են 4000 մետր խորության վրա: Հիշատակի հարգման կապակցությամբ, «Տիտանիկի» հետքերով լողացող բրիտանական «Բալմորալ» նավը ուշ երեկոյան կհասնի այն վայրը ուր եւ խորտակվել էր «Տիտանիկը»: eafasd.com-ի փոխացմամբ`«Բալմորալ» նավի ուղեւորները վստահ են նրա ամրության, ապահովության վրա, չնայած որ նույն «Տիտանիկի»գովազդային պաստառների վրա գրված էր`«Չի խորտակի անգամ Աստված»:
Այսօր Վրաստանում նշվում է մայրենի լեզվի օրը, Բանգլադեշում Ամանորը, իսկ Հյուսիսային Կորեայի բնակիչների համար այս օրը նշանավորվում է «Սեւ օրով», քանի որ ամեն տարի ապրիլի 14-ին Հ.Կորեայում նշվում է միայնակների ու չսիրվածների օրը: Նկարում պատկերված ուտեստները իբրեւ արտահայտչամիջոց է ծառայում այն բանի, որ այս օրը ում սեղանին որ դրված կլինեն տվյալ ուտեստները, կնշանակի, որ նրանք նշում են «Սեւ օրը»Իմացա calend.ru-ից:
1864թ.ի այս օրն է ծնվել
է հայ ազգի մեծանուն բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանը (14.4.1864-29.9.1929): 1909թ-ին ապրիլի 14-ին Կիլիկիայում տեղի ունեցան տեղի հայ բնակչության ջարդերը:
Անդրանիկ Ջալալյան