Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աբովյանցիները՝ Տեր-Պետրոսյանի մասին. «Գալիս են կեղծավորություն են անում, ստից բաներ են խոսում, թողնում-գնում» (Տեսանյութ)

Ապրիլ 14,2012 15:37

Աբովյանում ՀԱԿ-ի հանրահավաքից հետո հավաքված բնակիչներին խնդրեցինք տպավորություններով կիսվել, ասել, թե այդ հանրահավաքից ի՞նչ հասկացան եւ ո՞ւմ են ընտրելու: «Դա ասելու չի, մենք գիտում ենք` ում կընտրենք: Լեւոնին չենք ընտրելու»,- այսպես պատասխանեց աբովյանցի պապիկը մեր հարցին, թե ում եք պատրաստվում ընտրել: Իսկ այդ դեպքում թե ինչի են եկել հանրահավաքի՝ հարցին ի պատասխան, հավաքվածները հերքեցին՝ «Մենք հավաքի չեն եկել, մեծ մարդ ենք, եկել ենք ստեղ զրուցում ենք: Էս մեր կենտրոնն է: Մենք իրեն չենք հարգում»:

Բնակիչներից մեկը նշեց, թե այն ժամանակ լավ կլինի, որ Աբովյանում պարապ մարդ չլինի, եթե աշխատանք ունենան՝ գոհ կլինեն. «Էս սաղ ստից խոսացողներ են»:

Մեր հարցին՝ կա՞ ինչ-որ մեկը, որ գոնե հավատում եք, նրանք նշեցին, որ չկա նման ուժ. «Բոլորը սուտ են: Բնակիչներից մեկի դիտարկմամբ՝ «Իշխանությունը որ Լեւոնի ձեռքն էր, ի՞նչ էր անում նա այն ժամանակ: Ատոմակայանն անջատեց: Բոլորն էլ սուտ են»:

Մի աբովյանցի դժգոհում էր, որ ժողովուրդը մեծացել է, իրենք ընդամենը 10-20 հազար դրամ թոշակ են ստանում. «Սա պետությու՞ն է: Սա պետություն չի, աղքատական երկիր է, ժողովուրդը սոված է»:

Մեր դիտարկմանը, որ ասում են՝ Գագիկ Ծառուկյանը գոնե Աբովյանը լավ է նայում՝ աբովյանցի պապիկը պատասխանեց. «Դե հիմա ղեկավարությունը գիտո՞ւմ ես որն ա, գալիս են ստեղ կեղծավորություն են անում, ստից բաներ են խոսում, թողնում-գնում: Ջահելներին էլ թիկնապահներ են դրել: Սրանք պետությո՞ւն են, կեղտոտ երկիր ա: Էս քանի օրը մաքրել են, որ Լեւոնը գա ստեղ ժողով անի, քանդվի ձեր երկիրը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30